երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Ընդդիմադիրները Շինարարների փողոցում տեղի ունեցածով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել

Ընդդիմադիրները Շինարարների փողոցում տեղի ունեցածով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել

Ընդդիմադիրները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Երևանի Շինարարների փողոցում կրպակների ապամոնտաժման փորձերի առնչությամբ։ Այd մասին լրագրողների հետ զրույցում Շինարարների փողոցում, որտեղ քաղաքային իշխանությունները փորձում են ապամոնտաժել կրպակները, հայտարարել է «Հայաստան» դաշինքից պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

«Հաղորդումը ներկայացվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հիմքով, ինչին ուղեկցել է քաղաքացիներին առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու ծրագրավորումը։

Բացի դրանից, ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փաստով, քանի որ կրպակներն ապամոնտաժել փորձած պաշտոնյաները գիտակցում էին օրինական ուժի մեջ մտած դատական որոշման առկայությունը։

Տեղի ունեցողը ցույց է տալիս, որ Եվրոպային կեղծորեն ձգտող այս իշխանությունների մոտ ամեն ինչ կեղծ է։

Ես հետևողական եմ լինելու։ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարը չպետք է շարունակի մնալ իր պաշտոնում, քանի որ օրենքից իրեն վեր դասող անձը պետական համակարգում անելիք չունի», - նշել է Մանուկյանը։

Իր հերթին «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Հարություն Մնացականյանն ասել է. «Պաշտոնյաներն ամբողջ կյանքի ընթացքում ոչինչ չեն ստեղծել և բիզնեսից ոչինչ չեն հասկանում՝ չգիտակցելով, թե մարդկանց որքան ժամանակ է պետք նոր բիզնես հիմնելու համար։ Դրա մասին լրագրողների հետ զրույցում Շինարարների փողոցում, որտեղ քաղաքային իշխանությունները փորձում են քանդել կրպակները: Սա մարդկանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է»:

Պատգամավորը զանգահարել է ոստիկանություն և հայտնել «կրպակների քանդման հանցագործության» նախապատրաստման մասին, որի կապակցությամբ ավելի վաղ զանգահարել էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։ Ոստիկանությունում վստահեցրել են, որ իրենց աշխատակիցները հնարավորինս շուտ կժամանեն դեպքի վայր։

«Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Սևակ Խաչատրյանը, հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը Սահմանադրությունը փոխելու մասին՝ նաև դատական համակարգը բարեփոխելու նպատակով։ «Բայց նրա կուսակիցներն ու պաշտոնյաներն իրենք չեն կատարում դատարանի որոշումը»,- հավելել է նա։

Որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել ոստիկանության աշխատակիցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ լարված իրավիճակ է ստեղծվել Շինարարների փողոցում, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները փորձում էին քանդել կրպակները, իսկ կրպակների տերերը դիմադրություն էին ցույց տալիս։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչական դատարանը բավարարել է Շինարարների փողոցի կրպակատերերից Մկրտիչ Նահապետյանի միջնորդությունը և ժամանակավորապես արգելել Երևանի քաղաքապետարանին քանդել կամ ապամոնտաժել Աջափնյակ վարչական շրջանում՝ Շինարարների փողոցում, գտնվող խանութներից մեկը։

  • Կիսվել: