Ուկրաինան հայտարարել է առաջին անգամ սեփական բալիստիկ հրթիռով ՌԴ-ին հարվածելու մասին
Ուկրաինական պաշտպանական FirePoint ընկերությունում հայտարարել են Ռուսաստանի տարածքի ուղղությամբ հայրենական բալիստիկ հրթիռի առաջին արձակման մասին։
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Իրինա Տերեխը՝ հստակեցնելով, որ խոսքը FP-7 տակտիկական հրթիռի մասին է՝ մինչև 300 կմ հեռահարությամբ։
Տերեխը հավելել է, որ շարունակվում է ավելի մեծ հեռահարության ուկրաինական բալիստիկ հրթիռի վրա աշխատանքը, որը նույնպես կհայտնվի այս տարի։



