երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բանակի բարփոխման հայեցակարգը պատրաստ է ․ ԱԽ քարտուղար

Բանակի բարփոխման հայեցակարգը պատրաստ է ․ ԱԽ քարտուղար

Պատրաստ է բանակի բարփոխման հայեցակարգը: Այս մասին «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Պրոֆեսիոնալ բանակի անցումը ենթադրում է, որ ժամկետային զինծառայողի ծառայության ժամկետի կրճատում կլինի: Պրոֆեսիոնալ բանակը չի ենթադրում պայմանագրային ծառայություն, դա նշանակում է, որ մարդը ամբողջ ժամանակը պետք է հատկացնի ծառայությանը։ Պրոֆեսիոնալ բանակը ստեղծվելու է կանանց ակտիվ ներգրավմամբ»,-նշել է նա։

Ըստ Գրիգորյանի՝ անհրաժեշտություն կա կրճատել ժամկետային զինծառայության ժամկետները. այլևս պատրաստ է բանակի բարեփոխման հայեցակարգը, ինտենսիվ բարեփոխումներ են կատարվելու, և այդ տրամաբանության շրջանակում մտադիր ենք անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի մոդելին: 

«Դա նշանակում է, որ ժամկետային զինծառայողների թվի կրճատում կլինի, ավելի շուտ՝ զինծառայության ժամկետի կրճատում: Պրոֆեսիոնալ բանակը չի նշանակում պայմանագրային զինծառայություն, դա ենթադրում է, որ մարդն իր ամբողջ ժամանակը պետք է տրամադրի ծառայությանը: Օրինակ՝ պայմանագրային ծառայության դեպքում որոշակի ժամանակահատված դիրք են պահում, որոշակի ժամանակ էլ ազատ են: Մենք ուզում ենք ամբողջապես փոխել այս մոտեցումները: Մենք ուզում ենք, որ սահմանային հսկողությունն ու պաշտպանությունն ամբողջապես փոխանցվի Սահմանապահ զորքերին. այդ նպատակով ԱԱԾ-ն պետք է ընդլայնի սահմանապահ զորքերի թվաքանակը, իսկ բանակն ամբողջապես պետք է կենտրոնանա ռազմական գործում հմտանալու վրա, իսկ երբ սահմանների պաշտպանության անհրաժեշտություն առաջանա, միայն այդ դեպքում զբաղվի ռազմական գործողություններով»,- նշեց Գրիգորյանը:

  • Կիսվել: