կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը

Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը

Մայրաքաղաքում արդեն երկրորդ անգամ անցկացվող «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարին մասնակցության հայտ էր ներկայացրել 7 երկիր՝ Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը,  Ղազախստանը, Ուզբեկստանը, Բելառուսն ու Իրանը:  

Եզրափակիչ փուլում թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանը, երկրորդ տեղը՝ Հայաստանը և երրորդ տեղը՝ Ուզբեկստանը:

Հաղթողներին հանձնվել են մեդալներ, գավաթներ ու պատվոգրեր:  

 

  • Կիսվել: