Պարտավոր ենք պաշտպանել ղարաբաղցիներին. Օհանյան
Ես համախմբման եւ վճռական գործողությունների կոչ եմ անում համաքաղաքացիներին՝ հասնելու համար ՛՛'Դիմադրություն՛՛ շարժման նպատակներին, որոնցից գլխավորը պայքարն է անկախության համար։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանչահավաքի ժամանակ ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ վերջին տասնամյակներում Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն էր, իսկ Ղարաբաղը կանգնած էր ողջ Հայկական բարձրավանդակի սահմանների պաշտպանության դիրքերում։
Օհանյանն իշխանություններին մեղադրեց հայ ժողովրդի շրջանում պառակտում մտցնելու համար և շեց. ՛՛Մենք պարտավոր ենք պաշտպանել ղարաբաղցիներին՛՛: