Դատախազությունը գույքային հայց է ներկայացրել Սեյրան Օհանյանի դեմ
Դատախազությունը գույքային հայց ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանի դեմ, գրում է 24news.am-ը:
Ըստ հանրային մեղադրողի` խախտվել է ՀՀ-ի սեփականության իրավունքը:
Հանրային մեղադրողը հայցով պահանջեց Սերյան Օհանյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 13 մլն. դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում:
Դատարանը վարույթ ընդունեց ներկայացված հայցը և նշեց, որ այն կլուծի վերջնական դատական ակտով:


