երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Որեւէ ժամանակ պատրաստ ենք խոսելու ՔՊ-ի հետ, առիթն էլ կգա մեր կողմից նախաձեռնելու, մենք կասենք՝ երբ. Բագրատ Սրբազան

Որեւէ ժամանակ պատրաստ ենք խոսելու ՔՊ-ի հետ, առիթն էլ կգա մեր կողմից նախաձեռնելու, մենք կասենք՝ երբ. Բագրատ Սրբազան

Մեր վարչապետի թեկնածուն Գագիկ Մելքոնյանն է, բայց քանի որ նա մերժել է, մեր խորհրդակցության ժամանակ կարծեմ Արսեն Թորոսյանին են առաջարկել լինելու վարչապետի թեկնածու: Այս մասին, այսօր Ժուռնալիստների միությունում հանդիպման ժամանակ հեգնանքով նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Պայքարը երկու հոգու մեջ էր՝ Տիգրան Ավինյան եւ Արսեն Թորոսյան. Հիմա կարծես կշիռը Արսեն Թորոսյանի կողմն է: Հիմա տեսնենք՝ ինչ կլինի, կարող է ինքն էլ մերժի կամ հաստատի: Կարծեմ կոնսենսուս կա»,-ասաց նա:

Հարցին՝ կա՞ խոսակցություն ՔՊ-ականների հետ, Սրբազանը պատասխանեց. «Ես բաց ասել եմ. եթե «Հայաստան» դաշինքը ռոբերտ Քոչարյանինն է, եթե «Պատիվ ունեմ» դաշինքը Սերժ Սարգսյանինն է, ՔՊ-ին էլ Նիկոլ Փաշինյանինն են: Էն մարդիկ գոնե, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ որեւէ մեկ առաջնորդի նկլար չեն դնում իրենց էջերի վրա, որ իրենց մասին խոսում են: ԷԹս մարդիկ իրենց դեմքը կորցրել են, մյուսի դեմքով են հան դես գալիս: Սա ստորացման ամենագերադրական աստիճանն է: Սա արվում է կամ ստիպված, կամ կամավոր հրաժարումով:

Որեւէ ժամանակ պատրաստ ենք խոսելու ՔՊ-ի հետ, առիթն էլ կգա մեր կողմից նախաձեռնելու ուղղակիորեն, մենք կասենք՝ երբ:  Հիմա եթե իրենք ցանկություն ունեն, շատ սիրով, խնդիր չկա»:

Սրբազանը ՔՊ-ականներին խորհուրդ տվեց հայելի վերցնել, այնտեղ իրենց արտացոլանքը տեսնել, գնահատեն՝ ինչ տիպի մարդիկ են. «Ամեն օր լվանան հայելին, որպեսզի իրենք էլ մաքրվեն»:

  • Կիսվել: