երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ներում չի լինելու ներքին ալիևների և էրդողանների նկատմամբ. Արման Բաբաջանյան

Ներում չի լինելու ներքին ալիևների և էրդողանների նկատմամբ. Արման Բաբաջանյան

Հայաստանի դեմ թշնամու սանձազերծած պատերազմը չի ավարտվել: Արտաքին ուժերի ոռոգմամբ մեր պետության դեմ հայտարարված ճակատամարտը այսօր շարունակվել է Երևանի կենտրոնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

՛՛Քանի որ իշխանությունը չի կարողանում պաշտպանել Հայաստանի պետականությունը, ժողովրդավարությունն ու անվտանգությունը այդ գործը անհապաղ իրենց վրա պետք է վերցնեն հայկական քաղաքական կուսակցությունները:

Բոլոր օրինական միջոցների գործադրմամբ պետք է անողոք պայքար սկսել Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիների դեմ:

Ներում չի լինելու ներքին ալիևների և էրդողանների նկատմամբ:
Բոլոր ողջամիտ և հայաստանամետ գործիչներին և քաղաքական կուսակցություններին՝ Ի ԳՈՐԾ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: