Նախկին իշխած ուժերը քաղաքական իմաստով պետք է քաշվեն մի կողմ և թույլ տան, որ Սրբազանն առանց իրենց միջամտության կարողանա առաջ մղել Շարժումը. Դավիթ Խաժակյան
Աներկբա է, որ Շարժման առաջնորդը Բագրատ Սրբազանն է, բայց այդ գործընթացը ենթադրում է խորհրդարանական և իրավական պրոցես, որի մեջ առաջինը իմփիչմենթի նախաձեռնությունն է, որն ինքին ենթադրում է վարչապետի թեկանածուի առաջադրում, ով պետք է բավարարի Սահամանադրության հոդվածի պահանջներին, որի հաղթահարման ճանապարհն ինձ համար դեռ հասկանալի չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահ Դավիթ Խաժակյանը:
Հարցին՝ օրենքի հետ խնդիրներ չե՞ն առաջանում Սրբազանի թեկնածության հետ կապված, Խաժակյանն ասաց․ «Սահամանադրության որոշ հոդվածներ կարող են փոխվել ԱԺ կողմից և այդ հոդվածը դրա կարգավորումների տիրույթում է։ Պահանջվում է պատագամավորների ձայների 2/3-ը, եթե այս փուլում դա հնարավոր է, ապա Բագրատ Սրբազանը կարող է լինել վարչապետի թեկնածու դե յուրե։ Աներկբա է, որ այս պրոցեսի առաջոնորդը նա է, և մենք այստեղ առարկություն չունենք»։
Խաժակյանը Շարժման հաջողության հասնելու հավնականանություն տեսնում է, միայն եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ։
«Նախկին իշխած ուժերը քաղաքական իմաստով պետք է քաշվեն մի կողմ և թույլ տան, որ Սրբազանն առանց իրենց միջամտության կարողանա առաջ մղել Շարժումը, իսկ Սրբազանն էլ, իր հերթին, եթե հստակ դրա մասին հայտարարի, Շարժումը նոր թափ կստանա»,- ասաց նա։
Հարցին՝ եթե նախկին ուժերի բացառում պետք է տեղի ունենա, որքանո՞վ է արդարացի, որ նախկին ուժերը չլինեն, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատած, համագործակցած ուժերը պետք է լինեն, արդյոք ԼՀԿ-ն կկիսեր այս տեսակետը, եթե Մարուքյանը մնար Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանը, նա պատասխանեց․
«Ձեր հարցադրումը այստեղի հետ որևէ առնչություն չունի։ Ձեր հարցադրման պատասխանը պետք է ցույց տա հարցին մոտենալու ազնվությունը և այդ ազնվությունը հետևյալն է՝ Շարժումն անկուսակցական է, և մենք որպես կուսակցություն որևէ ակնկլալիք չունենք, և մեր ակնկալիքները կապված են Շարժման հռչակված արդարացի նպատակների հետ։ Մենք ասում ենք՝ եթե կա որևէ գործողություն, որով շարժումը կշահի, պետք է իրականացնենք։ Եթե հասարակությունը ստանա աներկբա պատասխան, որ նախկին իշխանությունների վերադարձ չի լինի, ես վստահ եմ գործող իշխանությունը որևէ շանս չի ունենա պահպանելու իր դիրքերը»։