կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մոսկվան Հայաստան է ուղարկել արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբ

Մոսկվան Հայաստան է ուղարկել արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբ

Արցախի հումանիտար կարիքները գնահատելու նպատակով Մոսկվան Հայաստան է ուղարկել արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբ: «Զվարթնոցում» վայրէջք կատարած ռուսական ԻԼ-ը բերել է 30 մասնագետի և Ստեփանակերտում նրանց աշխատանքն ապահովող սարքավորումներ, կապի հատուկ միջոցներ ու մոբիլ կառավարման կենտրոն:

Ստեփանակերտ հասնելուց հետո կքննարկվեն հակամարտության գոտում մարդասիրական կարիքները՝ լրագրողներին ասել է օպերատիվ խմբի ղեկավար, գեներել-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին: Տեխնիկան բեռնաթափելուց հետո օդանավակայանից անմիջապես մեկնում են Արցախ: Գործուղված խմբում են բժիշկներ, ականազերծում իրականացնող և մարդասիրական բեռների հետ աշխատող կադրեր:

  • Կիսվել: