հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանի ֆուտզալի հավաքականի հերթական հաղթանակը

Հայաստանի ֆուտզալի հավաքականի հերթական հաղթանակը

Երևանում անցկացվող միջազգային ընկերական մրցաշարում Հայաստանի ֆուտզալի ազգային ընտրանին շարունակում է իր հաջող ելույթները, գրում է armsport.am-ը:

Երկրորդ տուրի շրջանակում Ռուբեն Նազարեթյանի սաները վստահ առավելության հասան Ղրղզստանի հավաքականի նկատմամբ՝ խաղն ավարտելով 5։1 հաշվով։

​Մեր թիմի կազմում փայլուն խաղ ցուցադրեցին Արսեն Պետրոսովը և Նիկիտա Խրոմիխը, որոնք դարձան դուբլի հեղինակ։

​Հանդիպման հաշիվն էլ ավելի խոշոր դարձրեց Դենիս Նևեդրովը՝ հեղինակելով թիմի հինգերորդ գնդակը։

​Սա Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր. հիշեցնենք, որ մեկնարկային խաղում մեր ֆուտբոլիստները 2-1 հաշվով պարտության էին մատնել Մոլդովայի թիմին։

​Մրցաշարի եզրափակիչ փուլում Հայաստանի ընտրանին ուժերը կչափի Վրաստանի ազգային հավաքականի հետ։

  • Կիսվել: