հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանի պարածանրամարտի հավաքականը 72 երկրների շարքում 3-րդն է

Հայաստանի պարածանրամարտի հավաքականը 72 երկրների շարքում 3-րդն է

Կահիրեում անցկացված աշխարհի առաջնությունից Հայաստանի պարածանրամարտի հավաքականը վերադարձել է 8 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալով։

Մրցաշարի ընթացքում հայ մարզիկները սահմանել են նաև  աշխարհի՝ 4 և Եվրոպայի՝  7  ռեկորդ, իսկ թիմային հաշվարկում՝ 72 երկրների շարքում, Հայաստանը գրավել է պատվավոր 3-րդ տեղը։

1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած երկրների մարզիկների թիվը 50-ից ավելի է եղել, մինչդեռ Հայաստանի թիմը մասնակցել է համեմատաբար փոքր  կազմով։

  • Կիսվել: