ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Երևանում քննարկվել է Հայաստան–UNCTAD համագործակցության ընդլայնումը

Երևանում քննարկվել է Հայաստան–UNCTAD համագործակցության ընդլայնումը

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող, գլխավոր քարտուղարի տեղակալ Պետրո Մանուել Մորենոյի հետ, հայտնում են ԱԳ նախարարությունից։
 
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել UNCTAD-ի դերը ներառական, արդար և թափանցիկ առևտրային համակարգերի խթանման գործում։ Ընդգծվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում համագործակցության խթանման կարևորությունը: 
 
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել «ՄԱԿ80» նախաձեռնության և  ՄԱԿ-ի համակարգի ինստիտուցիոնալ կատարելագործման հնարավորությունների վերաբերյալ։ 
 
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման հարցում Հայաստանի նախագահության տեսլականը:
 
Քննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցեր։ 

  • Կիսվել: