Ֆրանսիայում հոկտեմբերի 5-ին ավելի քան 400 դպրոց փակ կմնա ավագ դպրոցականների բողոքի ակցիաների պատճառով
Ֆրանսիայում ավելի քան 400 դպրոց հոկտեմբերի 5-ին փակ կմնա ամբողջ երկրում ավագ դպրոցների աշակերտների շարունակվող բողոքի ցույցերի պատճառով: Այս մասին հայտնել է ֆրանսիական TF1 հեռուստաալիքը:
Տեղական իշխանություններն ու ոստիկանությունը շարունակում են հետևել իրավիճակին, քանի որ աշակերտական ցույցերը ներառում են նաև ուսումնական հաստատությունների մուտքերի արգելափակումներ:



