կիրակի, հոկտեմբեր 4
4 / 10 / 2026
Կիպրոսում լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, կան անհետ կորածներ

Կիպրոսում լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, կան անհետ կորածներ

Հյուսիսային Կիպրոսի թուրքական չճանաչված հանրապետության) ափերի մոտ լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը կիրակի օրը հասել է 20-ի։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՀԿԹՀ վարչապետի գրասենյակը։

Շաբաթ օրը գրասենյակը հայտնել է Կիպրոսի ափերի մոտ լաստանավի խորտակման հետևանքով 19 մարդու մահվան մասին։

«Ընթացիկ որոնողական գործողությունների ընթացքում հայտնաբերվել է լաստանավի աղետի հետևանքով զոհված ևս մեկ անձի դիակ։ Սկսվել է ԴՆԹ թեստավորումը», -ասվում է գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ։

Եվս ութ մարդ է անհետ կորած համարում։

Ողբերգության հետաքննությունը շարունակվում է, և նավի կապիտանը կալանավորված է։

259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ տեղափոխող լաստանավը ծովում շրջվել է օգոստոսի 30-ին՝ Գիրնեի ափից 2,5 կիլոմետր հեռավորության վրա։

  • Կիսվել: