շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Մեր նախնական գնահատականը դրական է. Փաշինյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի վերաբերյալ

Մեր նախնական գնահատականը դրական է. Փաշինյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում նշեց, որ Կառավարության նախնական գնահատականը դրական է Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի վերաբերյալ:

««Մուլտի գրուպ» ընկերության նախագահը կամ ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ: Համապատասխան փաստաթղթերը ներկայացրել են Կառավարություն, Կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն: Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովհետև կարծում ենք, որ բավականին էական զբոսաշրջային հետաքրքրությունը ՀՀ-ի համար կմեծացնի:

Հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն. այնտեղ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա: Այս որոշումները կկայացնենք, և նախագիծն առաջ կընթանա նախատեսված ձևով և տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: