կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Ադրբեջանի՝ Իրան հետ սահմանային Աստարայի անցակետը երեկ գիշեր բացվել է. իրանագետ

Ադրբեջանի՝ Իրան հետ սահմանային Աստարայի անցակետը երեկ գիշեր բացվել է. իրանագետ

2020թ. ի վեր կորանավիրուսային համաճարակի պատրվակով Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից մինչ այժմ փակ արհեստածին Ադրբեջանի՝ Իրանի հետ սահմանային Աստարայի անցակետը երեկ գիշեր բացվել է։ Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

 

«Բաքվում դա մեկնաբանել են՝ որպես «մարդասիրական» քայլ Իրանում գտնվող արտասահմանցիներին տարհանելու նպատակով, մինչդեռ իրանական տելեգրամյան ալիքները սա գնահատել են՝ որպես «լրտեսների և գործակալների դուրսբերման գործողություն» Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից։ 

Հատկապես Իրանի միջուկային գիտնականների դեմ մահացու դիվերսիաներից հետո Իրանի ներքին անվտանգությամբ զբաղվող մարմիններն ակտիվացրել են աշխատանքը, և արդեն իսկ պաշտոնական տեղեկատվություն է տարածվել Զանջանում և մի քանի այլ վայրերում դիվերսանտների վնասազերծման վերաբերյալ։ 

 

Հիմնավոր կասկածներ կան, որ դիվերսիոն գործողություններն իրականացրել են նաև հենց Իրանի ներսում Բաքվի անմիջական ուղղորդմամբ և համակարգմամբ ստեղծված պանթյուրքական ցանցի անդամ գործակալներ»,- գրել է նա։
 

  • Կիսվել: