կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Իսրայելը հարվածել է Իրանում բնակելի շենքի․ զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա

Իսրայելը հարվածել է Իրանում բնակելի շենքի․ զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա

Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շահիդ Չամրան քաղաքում բնակելի շենք է փլուզվել, զոհվել է 60 բնակիչ, այդ թվում՝ 20 երեխա հաղորդում է իրանական հեռուստառադիոընկերությունը:

«Երեկ Իսրայելի կողմից այս բնակելի շենքի վրա կատարված հարվածի հետևանքով զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա: Զոհերից 10-ի մարմինները փլատակների տակ են: Նրանց թվում կան 6 և 9 ամսական նորածիններ», – հաղորդել է հեռուստաալիքի թղթակիցը:

  • Կիսվել: