Հերոսներին պետք է հիշել ու հարգել, որ ապագայում էլ նոր հերոսներ ունենանք․ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին
Հունիսի 13-ին Օլիմպիական խաղերի, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանը կդառնար 69 տարեկան: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․
«Երեկվա աշխարհաքաղաքական և ներքաղաքական անցուդարձը թույլ չտվեց պատշաճ անդրադարձ կատարել այս թեմային: Բայց հերոսներին պետք է հիշել ու հարգել, որ ապագայում էլ նոր հերոսներ ունենանք: Ֆեդերացիայի ղեկավարությամբ և մարզիչների ու մարզիկների հետ այցելել էինք Պանթեոն՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու անվանի մարզիկին»:
Մանրամասները՝ տեսանյութում։