ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հարցեր կան, որոնք պարզաբանման կարիք ունեն․ Լավրովը՝ Փառուխում մարտի 24-ին շփման գծի խախտման հետ կապված միջադեպի վերաբերյալ

Հարցեր կան, որոնք պարզաբանման կարիք ունեն․ Լավրովը՝ Փառուխում մարտի 24-ին շփման գծի խախտման հետ կապված միջադեպի վերաբերյալ

Խաղաղապահները փորձում են պարզել դեպքի մանրամասները։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլիս ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԼՂ—ում ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքներում, մասնավորապես, Փառուխ գյուղում մարտի 24-ին շփման գծի խախտման հետ կապված միջադեպին։

«Մենք այսօր այդ մասին խոսել ենք։ Մեզ համար բոլոր հանգամանքները պարզ չեն, ես չէի ցանկանա առաջ ընկնել և վերջնական դատողություն անել։ Մենք համոզված ենք, որ մեր հայ գործընկերները ամբողջությամբ վստահում են ռուսական խաղաղապահ զորախմբին, և երբեմն հնչեցվող կոչերը՝ զորախմբին պատասխանատվության ենթարկել, ինչ-որ ծառայողական քննություն իրականացնել, դա չի արտացոլում հայ ժողովրդի, Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը»,- ասել է Լավրովը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ նշել է, թե Հայաստանը շարունակում է հավատալ, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կկարողանան վերականգնել ստատուս քվոն և ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը․

«Ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստատուս քվոն ապահովելու և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Մենք շարունակում ենք հավատալ, որ ստատուս քվոն կվերականգնվի, և ռուսական խաղաղապահ զորախումբը կշարունակի իրականացնել իր կարևոր առաքելությունը՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: