երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Կալինինգրադին ուղղված սպառնալիքներից հետո ՆԱՏՕ-ն Մոսկվային հավաստիացրել է, որ հարձակման ծրագրեր չունի. Լավրով

Կալինինգրադին ուղղված սպառնալիքներից հետո ՆԱՏՕ-ն Մոսկվային հավաստիացրել է, որ հարձակման ծրագրեր չունի. Լավրով

Կալինինգրադի մարզի վրա հարձակվելու սպառնալիքներ հնչել էին Բալթյան երկրների և ՆԱՏՕ-ի անդամ այլ պետությունների կողմից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է Կոմերսանտը:

Նա նշել է, որ դրանից հետո ռուսական կողմը պատասխան հայտարարություն է տարածել, իսկ Դաշինքի ներկայացուցիչները սկսել են Մոսկվային հավաստիացնել, որ Ռուսաստանի վրա հարձակվելու ծրագրեր չունեն:

«Մարկ Ռյուտեն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, պարոն Ուիտակերը՝ Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքին առընթեր ԱՄՆ ներկայացուցիչը, անմիջապես սկսեցին մեզ հավաստիացնել, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի վրա հարձակվելու որևէ ծրագիր չունի և չի կարող ունենալ»,-հավելել է Լավրովը։

Նա միաժամանակ հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որն ասել էր, որ Կալինինգրադի մարզի կամ Ռուսաստանի որևէ այլ շրջանի վրա ուղիղ հարձակման դեպքում հնարավոր է կիրառել սպառազինության բոլոր տեսակները։

  • Կիսվել: