երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Կոլումբիան դուրս է գալիս Իսրայելի քաղաքականությանը հակազդելու համար ստեղծված Հաագայի խմբից

Կոլումբիան դուրս է գալիս Իսրայելի քաղաքականությանը հակազդելու համար ստեղծված Հաագայի խմբից

Կոլումբիայի իշխանությունները հայտարարել են Իսրայելի քաղաքականությանը հակազդելու համար ստեղծված՝ Հաագայի խմբից դուրս գալու մասին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Կոլումբիայի կառավարության խոսնակը, մասնավորապես, ասել է. «Կոլումբիան պաշտոնապես հայց է ներկայացրել Հաագայի խմբից դուրս գալու համար։ Դա մի կազմակերպություն է, որը ստեղծվել է Իսրայելի մեկուսացման և նրա դեմ հարձակման համար, և մենք մերժում ենք այդ մոտեցումը»:

Հիշեցնենք, որ Հաագայի խումբը միջազգային կոալիցիա է, որը ստեղծվել է 2025 թվականի հունվարին։ Կոալիցիայի հիմնական նպատակն է համակարգել Իսրայելի գործողությունների դեմ համատեղ իրավական, դիվանագիտական և տնտեսական միջոցառումները, աջակցել անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը և պաշտպանել միջազգային ինստիտուտների հեղինակությունը, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանը և Արդարադատության միջազգային դատարանը:

 

  • Կիսվել: