հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մենք պետք է ճիշտ հետևություններ անենք, միայն այդ դեպքում բանակը կվերականգնվի, ու հենց բանակի շուրջ էլ բոլորը կհամախմբվեն․ Օհանյան

Մենք պետք է ճիշտ հետևություններ անենք, միայն այդ դեպքում բանակը կվերականգնվի, ու հենց բանակի շուրջ էլ բոլորը կհամախմբվեն․ Օհանյան

Մենք պետք է ճիշտ հետևություններ անենք, միայն այդ դեպքում բանակը կվերականգնվի, ու հենց բանակի շուրջ էլ բոլորը կհամախմբվեն։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ բանակն ամենաշուտը կարող է վերականգնվել, քանի որ այն ամենակազմակերպված ու ամենակարգապահ կառույցն է.

«Բանակը հանդիսանում է մեր անվտանգության երաշխավորն ու պետք է շարունակի իր առաքելությունը:

Կգա ժամանակը, երբ մենք նորից կտոնենք Բանակի տոնը: Պետք է պարզել, թե որոնք են կատարվածի պատճառները: Դրանք շատ են, որոնց մասին այսօր չէի ցանկանա խոսել: Այսօր մենք գտնվում ենք Եռաբլուրում ու մեր խոնարհումն ենք բերում մեր բոլոր այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքն են տվել՝ սկսած առաջին ազատամարտից: Բոլորի հերոսությունների շնորհիվ է, որ մեր ազգն իր արժանապատվությունը պահպանում է։

Բանակի ողջ անձնակազմը պետք է այս ամենը պատվով գիտակցեն ու այսուհետ ևս կազմակերպված ձևով պատվով կատարեն: Շնորհավորում եմ բոլորին»,-ասաց նա:

Օհանյանը նաև նշեց, որ մենք կարող էինք հաղթել, ամուր կառչել հատկապես Հադրութում, Ջաբրայիլում, լեռնաանտառային տարբեր հատվածներում. «Բայց դրա գնահատականը ժամանակն ու տարբեր քննիչ հանձնաժողովները կտան»:

  • Կիսվել: