Մենք մտահոգված ենք Երևանը զինելու Մոսկվայի ծրագրերով. Ալիև
Բաքուն ակնկալում է, որ Մոսկվան կկատարի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության բոլոր կետերը, ինչպես նաև ակնկալում է, որ Ռուսաստանը կդադարի սպառազինել Հայաստանին: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
՛՛Մենք սա դեռ չենք տեսնում։ Մենք մտահոգված ենք Երևանը զինելու Մոսկվայի ծրագրերով։ Ադրբեջանը կարծում է, որ դրա կարիքը չկա՛՛,-նշել է նա:
Ալիևը նաև ծաղրել է ՌԴ-ին՝ ասելով. ՛՛Մենք տեսել ենք, թե ինչպես է Ռուսաստանը տարիներ ի վեր զինել հայերին՝ նրանց տրամադրելով միլիարդավոր դոլարների զենքեր։ ՌԴ-ի կողմից տրամադրված այդ զենքերի մի մասը այս պահին գտնվում է Բաքվի ռազմավարի պուրակում՛՛։


