Մակրոնի կարծիքով՝ ԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը ոչ մեկին օգուտ չի բերի
Եվրոպացիների ուղերձը հստակ է՝ միայնակ չենք թողնի Ուկրաինային և նրա ժողովրդին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա դիմադրության պատերազմ է Ռուսաստանի ագրեսիայի դեմ։ Կան անորոշություններ, թույլ են տրվել որոշակի սխալներ, սակայն Եվրոպայի դերն է՝ ամուր կանգնել, քանի որ վտանգված են հենց Եվրոպայի անվտանգությունն ու միջազգային սկզբունքները»:
Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը պարզապես բարի կամքի դրսևորում չէ, կապիտուլյացիան թուլության նշան է, իսկ թուլությունը վտանգավոր է։ Մակրոնը նաև մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանն իր գործողություններով խոչընդոտում է ուկրաինական հացահատիկի արտահանումը բազմաթիվ զարգացող և աղքատ երկրներ:
Անդրադառնալով ԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքին՝ Ֆրանսիայի նախագահը կարծիք է հայտնել, որ այն օգուտ չի բերի որևէ մեկին:
«Այդ գործարքը բացասական ազդանշան է: Մենք պետք է իջեցնենք դիզվառելիքի, բենզինի և գազի գները։ Սակայն կոնկրետ այս լուծումը չի նպաստի այդ նպատակին»,-ասել է Մակրոնը:


