երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մենք գալիս ենք վիճակը փոխելու․ Ռոբերտ Քոչարյան

Մենք գալիս ենք վիճակը փոխելու․ Ռոբերտ Քոչարյան

Բանակ չունեցող երկիրը չի կարող հարևաններից մշտական վախի մեջ չապրել, սենց ա լինելու,-այս մասին այսօր ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունն այս վիճակում բանակի ծախսերը կրճատում է, այլ ոչ թե ավելացնում։

«Հայաստանը չի կարող թռիչքաձև աճ ունենալ առանց մեծածավալ ներդրումների՝ հարց հնչեցնելով, թե ով է ներդրումներ անում այնտեղ, որտեղ բոլորն իրար ատում են:

Փողն ամենից զգույշ «կենդանին» է: Որտեղ լարվածություն կա, որտեղ կանխատեսելիություն չկա, որտեղ անհասկանալի վիճակ է, այդտեղից փախչում է: Այս երկրում օրական մի բան են փոխում՝ այսօր մի բան են ասում, օրվա կեսին մեկ այլ բան են ասում, երեկոյան՝ մի ուրիշ բան: Ժողովրդին խառնեցին իրար, հիմա էլ եկեղեցուն հանգիստ չեն տալիս: Գոնե եկեղեցուն հանգիստ թողեք», - նշեց դաշինքի թեկնածուն։

Նա շեշտեց, որ իրենք գալիս են վիճակը փոխելու համար՝ վստահեցնելով, որ ի վիճակին են փոխել: 

 

 

 

  • Կիսվել: