Մեղադրանքը համարում եմ բացառապես քաղաքական հետապնդում. Արթուր Սարգսյան
Վերահաստատում եմ այն, որ ինձ առաջադրված մեղադրանքները չեմ ընդունում։ Այս մասին այսօր դատական նիստի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը:
՛՛Մեղադրանքը համարում եմ բացառապես քաղաքական հետապնդում, որի նպատակն է ոչ թե արդարադատությունը, այլ իմ քաղաքական գործունեության կասեցումը։ Ես այստեղ չեմ եկել արդարություն հայցելու։ Մենք գիտենք, որ այս դատարանում որոշումները կայացվում են ոչ թե օրենքի տառով, այլ ինչ-որ քաղաքական վերնախավի կաբինետներում։
Ես պատրաստ եմ ապացուցել իմ անմեղությունը, բայց գիտենք՝ անմեղությունը ապացուցելու համար պետք է լինի արդարություն, մինչդեռ մենք այս ութ ամիսների ընթացքում համոզվեցինք, որ այս դատարանում արդարություն չկա՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ իր ՛՛հանցանքը՛՛ մեկն է՝ ինքն արժանապատիվ հայ է, որը երբեք չի հանձնվել ու չի լռել:


