երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՄԱԿ-ը ողջունել է ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնությունը

ՄԱԿ-ը ողջունել է ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնությունը

ՄԱԿ-ը ողջունում է Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի պայմանավորվածությունը եւ ամեն ինչ կանի կողմերին համաձայնագրերի կատարման գործում օգնելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք շատ շնորհակալ ենք ռուսական իշխանություններին այն բանի համար, ինչ նրանք արել են՛՛:

Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՛՛թեթեւացած շունչ քաշեց՛՛` կապված ձեռք բերված համաձայնության վերաբերյալ տեղեկատվության հետ:

՛՛Եվ մեր թեթեւության զգացումը կապված է այն հույսի հետ, որ սա վերջ կդնի քաղաքացիական բնակչության տառապանքներին: Մենք ողջունում ենք, որ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել: Մենք մեր կողմից կանենք այն ամենը, ինչ կարող ենք, որպեսզի կողմերին աջակցենք այդ համաձայնագրերի իրականացման հարցում՛՛:

  • Կիսվել: