կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Լրագրողների համար կնախատեսվեն հատուկ տեղեր, որտեղ պատգամավորները հնարավորություն կունենան ճեպազրույցներով հանդես գալ․ Սիմոնյան

Լրագրողների համար կնախատեսվեն հատուկ տեղեր, որտեղ պատգամավորները հնարավորություն կունենան ճեպազրույցներով հանդես գալ․ Սիմոնյան

Խորհրդարանում լրագրողների աշխատանքը ոչ թե սահմանափակվում է, այլ տեղի է ունենում աշխատանքի համակարգում. խորհրդարանի ամբիոնից այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք ունենք մի այսպիսի խնդիր, երբ տարիներ շարունակ եղել է այնպես, որ լրագրողները ստիպված են եղել միջանցքներում վազել պատգամավորների հետևից: Եղել են պատգամավորներ, որ սպառնացել են լրագրողներին, ապտակել են նրանց: Այդ լարվածությունը նաև պայմանավորված է եղել նրանով, որ հարաբերությունները որևէ ձևով կարգավորված չեն եղել: Որևիցե փոփոխություն, որ կբերի կամ կարող է բերել ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխության, չի նախատեսվում այսօրվա ռեժիմի պարագայում»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ լրագրողների համար կնախատեսվեն հատուկ տեղեր, որտեղ պատգամավորները հնարավորություն կունենան ճեպազրույցներով հանդես գալ:

«Իշխանական պատգամավորական խմբակցությունը պարտավորություն է իր վրա վերցնում լրագրողների հետ պարտադիր, մշտական շփման մեջ լինել»,- ասաց Սիմոնյանը:

  • Կիսվել: