երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2026
Թրամփի ելույթը հեռարձակվել է առանց ձայնի՝ լրագրողների բոյկոտի պատճառով

Թրամփի ելույթը հեռարձակվել է առանց ձայնի՝ լրագրողների բոյկոտի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը հեռարձակվել է առանց ձայնի՝ լրագրողների բոյկոտի պատճառով, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Նշվում է, որ այս կերպ ԱՄՆ խոշորագույն հեռուստաընկերություններն իրենց բողոքն են արտահայտել այն բանից հետո, երբ Սպիտակ տունն արգելել է CNN-ի, Politico-ի և MS NOW-ի լրագրողների մուտքը։ Հեռուստաընկերությունները համերաշխություն են հայտնել իրենց գործընկերներին՝ Թրամփի ելույթները հեռարձակելով առանց ձայնի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը սեպտեմբերի 18-ին հայտարարել էր CNN-ի, MSNOW-ի և Politico-ի՝ Սպիտակ տանն աշխատելու արգելքի մասին՝ մեղադրելով նրանց կեղծ լուրեր տարածելու մեջ։ Հաջորդ օրը երեք լրատվամիջոցների լրագրողներին մերժել էին Սպիտակ տան համալիր մուտք գործել, իսկ նրանց անցագրերն ապաակտիվացվել կամ առգրավվել էին։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: