շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կասֆալտապատվի Մարց-Աթան ճանապարհը

Կասֆալտապատվի Մարց-Աթան ճանապարհը

Նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել ենք Մարց-Աթան 27.5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման, ասֆալտապատման հարցը՝ տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Ճանապարհը մասնակի ասֆալտապատվել է 1984-85 թթ., մի մասը երբեք ասֆալտապատված չի եղել։ Աշխատանքները մեկնարկելու են այս տարի, կավարտվեն 2022-ին։ Բյուջեն հաստատված է, նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտական փուլում են։ Այնուհետև կհայտարարվի մրցույթ, որին կհետևի բուն աշխատանքների մեկնարկը։

Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր, Աթան գյուղերում կյանքը փոխվելու է։ Հաշվի առնելով տուրիստական հսկայական ներուժը` ստեղծվելու են նոր հնարավորություններ ներդրողների, բնակիչների համար»,- գրել է պատգամավորը Ֆեյսբուքի իր էջում։

  • Կիսվել: