կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կառավարությունը որոշեց՝ Գոհար Սիմոնյանը կգործուղի ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վարչություն

Կառավարությունը որոշեց՝ Գոհար Սիմոնյանը կգործուղի ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վարչություն

Կառավարությունը Գոհար Սիմոնյանին մեկ տարով գործուղում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը, ինչպես նաև 2015 թվականի մարտի 26-27-ը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում կայացած` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառմանը նվիրված բարձր մակարդակի համաժողովի հռչակագրի C 1 կետի (j) ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 2021 թվականի փետրվարի 15-ից Գոհար Սիմոնյանին մեկ տարի ժամկետով գործուղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն»,- ասված է որոշման նախագծում:

Գոհար Սիմոնյանը հաղթող է ճանաչվել ՀՀ կառավարության կողմից ԵԽ վճիռների կատարման վարչություն մեկ տարով իրավաբան գործուղելու համար թեկնածուների ընտրության մրցույթում:

 

  • Կիսվել: