երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կապիտուլյանտը թաքցրել է պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկությունը. Արթուր Վանեցյան

Կապիտուլյանտը թաքցրել է պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկությունը. Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջը հրապարակել է դաշինքի ցուցակի գլխավորող Արթուր Վանեցյանի հայտարարությունը։

«Իշխանության բարձր օղակներում իրենց վերաբերմունքով մեր զոհված զինծառայողների հանդեպ մեսիջ են տալիս, որ այս հարցը գործող իշխանություններին հետաքրքիր չէ: Այդ մասին Armnews-ի եթերում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
 
Նա նշել է, որ ներքին օղակները հասկանում են, որ իրենց ոչ ոք չի պատժելու նման վերաբերմունքի համար:
«Օրեր առաջ նաև մի տեղեկատվության անցավ, որ զոհված տղաներից մեկի մորը հանձնել են մարմնի հատվածներ, որտեղ եղել է երեք ոտք»,-նշել է Վանեցյանը:
 
Վանեցյանի խոսքով, պատերազմը կանգնեցնելու հոկտեմբերի 19-ի Վլադիմիր Պուտինի առաջարկը կապիտուլյանտը թաքցրել է ոչ միայն Անվտանգության խորհրդի անդամներից, այլ նաև իր կուսակից ընկերներից»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: