երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Իշխանությունը հասկանում է, որ այլևս երբեք Հայաստանում վերարտադրվելու կամ իշխանություն կազմելու հնարավորություն չունի․ Վանեցյան

Իշխանությունը հասկանում է, որ այլևս երբեք Հայաստանում վերարտադրվելու կամ իշխանություն կազմելու հնարավորություն չունի․ Վանեցյան

Սրանք ընտրություններ են՝ հանուն Հայաստանի լինելու և չլինելու։ Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցում տեղակայված 4/35 ընտրատեղամասում իր քվեարկությունը կատարելուց հետո ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի` վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։

«Ես ընտրել եմ հանուն բարեկեցիկ ու ապահով Հայաստանի, հանուն Արցախի ու Հայաստանի ապագայի: Իշխանությունը հոգեվարքի մեջ է և իրենց բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն: Իշխանությունը հասկանում է, որ այլևս երբեք Հայաստանում վերարտադրվելու կամ իշխանություն կազմելու հնարավորություն չունի, ուստի վերջին ճիգերն է գործադրում՝ իշխանական աթոռներից կառչած մնալու համար»,-ասաց Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը նշեց, որ իր կարծիքով՝ հետընտրական զարգացումներ չեն լինի. դրա պատասխանատուն ընդդիմությունը չէ, այլ փաստացի իշխանությունն է:

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն հայտնեց, որ խախտումների մասին ահազանգեր են եղել: Նա նշեց, որ իրենց քվեաթերթիկների վրա ինչ-որ նշումներ են հայտնաբերվել, և ընտրաթերթիկները ընտրատեղամասերում չեն տվել ընտրողներին: 

  • Կիսվել: