չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վանեցյանն իր գաղտնալսման մասին այլ անուն է տվել, որը չկա քրգործում. դատախազը` Քոչարյանին

Վանեցյանն իր գաղտնալսման մասին այլ անուն է տվել, որը չկա քրգործում. դատախազը` Քոչարյանին

 Ինչո՞ւ էր ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հեռախոսով խոսում ՀԱՊԿ-ի, Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին։ Նման հարց բարձրացրեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դատախազության` 2023 թ. գործունեության մասին հաղորդման քննարկմանը։
 
Ըստ նրա` մեր երկրում շատ է խոսվում 5–րդ շարասյան ու դրա գործողությունների մասին։ Այդ շրջանակում նրա համար մինչ օրս անհասկանալի է, թե ի՞նչ է հայտնի դարձել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների գաղտնալսման գործից։
 
«Դրանց բացահայտումը մեր երկրի ազգային անվտանգությունից է բխում. չբացահայտված մնալը մեր երկրի համար սպառնալիք է։ Ես մի դեպք պատմեմ` երբ դեռ Արթուր Վանեցյանը մասնակցում էր ԱԺ խորհրդի նիստերին, երբ դեռ մանդատը վայր չէր դրել, նիստերից մեկի ավարտից հետո նա առանձնազրույց ունեցավ ինձ հետ` ասելով, թե ինչո՞ւ եմ ես իմ հրապարակային խոսքում միշտ ասում՝ ԱԱԾ նախկին տնօրենի հետ գաղտնալսումը բացահայտված չէ։ Նա ինձ ասաց, թե այդ գործը բացահայտված է ու անուն տվեց։ Ես լրագրողներին հորդորեցի` Վանեցյանից իմանալ այդ անունը, սակայն չի պատասխանել այդ հարցին։ Վանեցյանն ինձ ասել էր` ՀՀ իշխանությունները պետք է քաղաքական կամք ունենան ու հայտարարեն, որ այդ դեպքն իսկապես բացահայտված է»,– պատմեց Քոչարյանը։
 

  • Կիսվել: