Իշխան Սաղաթելյանը ձեզնից քվե չի խնդրելու. Վարդևանյանը՝ իշխանությանը
Նման ակնհայտ պայմաններում փորձել մեղքը բարդել ընդդիմադիր խմբակցությունների վրա, ախր դրա համար էլ տաղանդ պետք է ունենալ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ վարդեւանյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրությանը:
Նշենք, արդեն երկրորդ անգամ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ:
«Առաջին անգամ պարզվեց, որ մեկ քվեաթերթիկ անվավեր է եղել. պարզվեց նշում է արվել եւ «կողմ եմ», եւ «դեմ եմ» սյունակներում. Մեկ ասում էիք, որ «Հայաստան» դաշինքից մեկ պատգամավոր ներկա չի եղել, դրա համար է խնդիր առաջացել, հետո ասում էիք, որ էդ հանգամանքն էլ ենք հաշվի առել եւ այդ մեկ ձայնն էլ ենք փորձել ապահովել, բայց այդ անվավերն է պատճառը:
Այդ դեպքում ինչո՞ւ ենք խոսում այդ մեկ բացակայող պատգամավորի մասին: Ստացվում է՝ դուք տեղյակ էիք դրանից, այդ հանգամանքը հաշվի էիք առել, բայց մի քանի անգամ այդ շեշտադրումը կատարվում է: Որ ի՞նչ արվի դրանով: Երկրորդ ընտրության ժամանակ 5 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց, 5-ն էլ ունեն նույն խնդիրը, ինչ առաջին ընտրության ժամանակ։
Նորից կրկնեմ, անվավերները կազմակերպված բնույթ է ունեցել եւ այդտեղ շահագրգռվածություն ունի միայն մեկ կողմ, դա դուք եք։ Դուքուզում էիք հասնել նրան, որ Իշխան Սաղաթելյանը ձեզ ասեր՝ խնդրում եմ, ինձ քվե տվե՞ք: Իհարկե, չի խնդրելու»,-ասաց նա։


