հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ ևս չընտրվեց ԱԺ փոխնախագահ

Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ ևս չընտրվեց ԱԺ փոխնախագահ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ անգամ ևս Իշխան Սաղաթելյանին չընտրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում:

Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ,  կողմ էր քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը մեկ անգամ քվեարկությամբ չէր ընտրվել, չէր բավարարել մեկ ձայն: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, որ կապահովեն անհրաժեշտ նվազագույն  ձայները, որ Սաղաթելյանն ընտրվի: «Հայաստան» խմբակցությունից մեկ պատգամավոր հանրապետությունում չէր և, հետևաբար չէր մասնակցել քվեարկությանը: ՔՊ-ից վստահեցրին, որ իրենք քվեարկելիս հաշվի են առել նաև բացակա պատգամավորի հանգամանքը՝ ավելացրել են քվեարկողների թիվը, որ ապահովեն Սաղաթելյանի ընտրությունը:

«Հայաստան» խմբակցությունն էլ իշխանությանը հիշեցրեց իրենց երկու կալանավորված գործընկերների մասին, որոնք կալանավորված լինելու բերումով զրկվել են քվեարկությանը մասնակցելու իրավունքից:

 Ընդդիմությունը երկրորդ անգամ կրկին առաջադրել էր Սաղաթելյանի թեկնածությունը:

  • Կիսվել: