հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ինքնաձիգը դրել են գլխիդ ասում են՝ արի սահմանների հարցը քննարկենք. Մարուքյանը՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին

Ինքնաձիգը դրել են գլխիդ ասում են՝ արի սահմանների հարցը քննարկենք. Մարուքյանը՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն այսօր՝ հունիսի 14-ին, քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ անթույլատրելի է գերիների վերադարձի հարցը շահարկման թեմա դարձնել:

«Երևի ամեն ինչ կարելի է շահարկել, բայց ռազմագերիները, մարդուն գերությունից ազատելը չպետք է շահարկվի այնուամենայնիվ»,-ասաց ԼՀԿ առաջնորդը:

Նա անդրադարձավ նաև սահմնազատման գործընթացին, որն ըստ իրեն պետք է վաղ թե ուշ իրագործվի:

«Սակայն չի կարելի սահմնազատման խնդիր քննարկել այս իրավիճակում, երբ ինքնաձիգը դրել են գլխիդ ասում են՝ արի սահմանների հարցը քննարկենք: Ադրբեջանը մտել է ՀՀ տարածք և ասում է՝ դուրս չեմ գալիս, եթե դուք ասյ թուղթը րստորագրեք, դա ստորագրման արդյունքում էլ մենք պարտավորվածություններ ենք ստորագրում, որ հանձնաժողով ստեղծենք, որով որ պարտավորվում ենք այդ հանձնաժողովի որոշումենրը կատարենք: Հանձնաժողովը ի՞նչ է որոշելու, դա ոչ ոք չգիտի, և մեզ պարտադրում են մի բան այդ ինքնաձիգը գլխներիս դրած: Պե՞տք է գծվե, այո՛, պետք է գծվեն: Պե՞տք է հստակեցվեն, այո՛, պետք է հստակեցվեն, բայց րի կարելի դա անել ռազմական ճանապարհով»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ սահմանների գծումը քաղաքացիական գերատեսչությունների գործն է և սահմանները չեն գծում իրար վրա կրակելով, իրար հողեր մտնելով, իրար վրա թնդանոթներ պահելով:

«Երկու փուլ կա, առաջինը՝ մարդիկ հավաքվում են ինչ-որ տեղ և սկսում են քարտեզներով նայել, հետո գնում են տեղում սկսում են ֆիքսել սահմանները»,-նշեց Մարուքյանը:

ԼՀԿ առաջնորդի խոսքով՝ ՀՀ-ում ոչ բոլորն էին իրենց հույսը դրել ՀԱՊԿ-ի վրա, պարզապես ՀՀ-ն այդ կազմակերպության անդամն էր և հետևաբար առաջինը դիմել է ՀԱՊԿ-ին:

  • Կիսվել: