կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հուսով ենք՝ ընտրական գործընթացի արդյունքներն օրենսդրական ձեւակերպումից հետո կնպաստեն ՌԴ-ՀՀ հարաբերությունների հետագա ամրապնդմանը. Զախարովա

Հուսով ենք՝ ընտրական գործընթացի արդյունքներն օրենսդրական ձեւակերպումից հետո կնպաստեն ՌԴ-ՀՀ հարաբերությունների հետագա ամրապնդմանը. Զախարովա

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կնպաստեն երկրի զարգացմանը, Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ Անդրկովկասում կայունությանն ու անվտանգությանը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հուսով ենք, որ ընտրական գործընթացի արդյունքներն օրենսդրական ձեւակերպումից հետո կնպաստեն Հայաստանի առաջընթացին, ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաեւ ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության ապահովմանը, առաջին հերթին՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման առումով՛՛:

Ինչպես ընդգծել է Զախարովան՝ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը նշել է, որ երկրում ընտրություններն անցել են օրենքին համապատասխան, եւ չկան մեծ խախտումներ, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա: Նա հավելել է. ՛՛ՀԱՊԿ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունները նման գնահատականներ են տվել՛՛:

  • Կիսվել: