երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
ՀՀ 3-րդ նախագահ, եղել եք պաշտպանության նախարար, ինչու չգրավեցիք ամբողջ տարածաշրջանը,ինչու չլուծեցիք ԼՂ հարցը.Սուքիասյան

ՀՀ 3-րդ նախագահ, եղել եք պաշտպանության նախարար, ինչու չգրավեցիք ամբողջ տարածաշրջանը,ինչու չլուծեցիք ԼՂ հարցը.Սուքիասյան

Եթե խաղաղության օրակարգը մենք ունենայինք թեկուզ 2000-2001 թվականներին, Հայաստանում ՀՆԱ-ն կլիներ առնվազն 4-5 անգամ ավելի մեծ, աշխատավարձը 2 անգամ բարձր կլիներ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Կունենայինք մրցունակ, զարգացած առողջապահություն, այնպիսի բանակ, որըհ կարող էր իրեն պաշտպանել: Ամենակարեւորն այն է, որ պետական քաղաքական գործիչը պետք է այդ առաքելությունն ունենա, որ ճշմարտությունը ասի իր հասարակությանը, իր ժողովրդին: Համաձակություն ունենա ասելու, որ սա է միակ ճանապարհը»,-ասաց նա:

Սուքիասյանի խոսքով, 1997-ին Անվտանգության խորհրդի հայտնի նիստից հետո Հայաստանը շեղվեց ու գնաց այլ ճանապարհով. «Դա ո՞ր ճանապարհն էր. հասարակությանը շեղել, ազգային տարբեր բառեր օգտագործել, դրոշակներ վառել, կենացներ խմել, բայց դրանով ոչ բանակ կարողացանք կառուցել, ոչ առողջապահությունը զարգացնել: Այսօր ՀՀ-ում այդ տարիների մսխած գումարների պատճառով կրթական համակարգը շատ ցածր մակարդակի է: Այդ ամենը եղել է մեր աչքի առջեւ»,-ընդգծեց նա:

Սուքիասյանի խոսքով, հարևան Վրաստանի և Իրանի հետ առևտրաշրջանառությունը պետք է էլ ավելի մեծացնել, իսկ այն հարևանների հետ, որոնց հետ չկան հարաբերություններ, առևտրաշրջանառություն, պետք է ստեղծել. «Այն հարևանները, որոնց հետ չենք ունեցել առևտրաշրջանառություն, ոչ մի հարաբերություն, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի, դրանք իրականություն դառնան»:

Իր այդ դատողությունը նա հիմնավորեց դիտարկմամբ, որ այն պետություները,որոնք իրենց հարևանների հետ ունեն բարիդրացիական հարաբերություններ, առևտրաշրջանառություն, մեկը մյուսի համախառը ներքի արդյունքի մեջ 5-15 % են կազմում:

«Դրանք այն զսպող գործիքներն են, որոնցով առաջացող կոնֆլիկտները զսպում են, որովհետև իրենք հասկանում են, որ եթե երկրի հետ կոնֆլիկտն ավելի խորանա, հնարավոր է իրենց տնտեսությունը մեծ վնասներ կրի»,-հայտարարեց Սուքիասյանը և հավելեց. «Դրա համար մենք պետք է ամեն ինչ անենք, որ  հարևանների հետ ունենանք այն հարաբերությունը, որով մենք ապագայի համար ունենալու ենք ՀՀ հասարակության բարեկեցությունը»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ հավելելով, որ ամեն ինչ անելու են, որպեսզի խաղաղության օրակարգն իր տրամաբանական ավարտին հասցնեն:

«Ուզում եմ համարձակության համար շնորհակալություն հայտնել պետական, քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին, որ ասաց այն ճշմարտությունը, որը մենք ունեցել ենք»,-հայտարարեց Խաչատուր Սուքիասյանը և շարունակեց խոսքը. «ՀՀ երկրորդ նախագահը, որը երկար ժամանակ եղել է Ղարաբաղի նախագահը, 10 տարի Հայաստանում ղեկավարել է, մի հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ Ղարաբաղի խնդիրրը չլուծեցիք: 3-րդ նախագահը 10 տարի ղեկավարել է ՀՀ-ն, հարց է առաջանում՝ դո՞ւք ինչու չլուծեցիք: Դուք եղել եք պաշտպանության նախարար, ինչու չգրավեցիք ամբողջ տարածաշրջանը, այսօր հանգիստ մնայինք: Սա անընդունելի է ու ես, երբ նշեցի, որ պետք է համարձակություն ունենալ ու հասարակությանն ասել դառը ճշմարտությունը, դա նրա համար է, որ երբ դու ճշմարտությունը հասարակությանը ասում ես, հասարակությունը գիտակցում է ու սկսում է պաշտպանել տվյալ իշխանությանը»:

Խոսելով գործող իշխանությունների ձեռքբերումներից՝ պատգամավորն առանձնացրեց համայնքներում արդար ընտրությունների և ժողովրդի կողմից սեփական ճակատագիրը որոշելու ընձեռված նոր հնարավորությունների մասին, բայց համայնքների ղեկավարների հարցում որոշ նկատառումներով կիսվեց:

«Այն համայնքում, որտեղ շատ են դպրոց չհաճախող երեխաները, այդ համայնքի ղեկավարը չպետք է լավագույնը ճանաչվի: Դրա համար պետք է նրա հետ առանձնազրույց ունենաք, որպեսզի այդ համայնքի, գյուղի բոլոր երեխաները գնան դպրոց»,-ասաց Խաչատուր Սուքիասյանը

  • Կիսվել: