կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հետաձգվել է Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ԱԺ խորհրդի նիստը

Հետաձգվել է Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ԱԺ խորհրդի նիստը

Այսօր ԱԺ ժողովի խորհրդի նիստում պետք է քննարկվեր ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ՍԴ դիմելու հարցը:

Ինչպես նշել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավար Հայկուհի Հարությունյանը՝  այս գործընթացը պայմանավորված չէ ներքաղաքական զարգացումներով:

Հանձնաժողովը, ըստ նրա, վարույթը սկսել է դեռևս հուլիսին: Հարությունյանի խոսքով, հանձնաժողովը երկու անգամ հենց վարույթի մասնակցի ներկայացուցչի դիմումի հիման վրա ստիպված է եղել վարույթի ժամկետները երկարացնել, որպեսզի հնարավոր լինի ստանալ կոնկրետ անձի պարզաբանումը:

Հարությունյանը նաև հայտնել է, որ նիսըւ հետաձգվել է Ծառուկյանի՝ չմասնակցելու պատճառով:

  • Կիսվել: