Ուրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալ
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, 37-ամյա ամերիկացի Ջասթին Գեյջին կիսվել է իր կարծիքով Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի առաջիկա մենամարտի վերաբերյալ, գրում է armsport.am-ը:
«Հուսով եմ՝ Արմանին լավ կծեծեն։ Զվարճալի կլինի դրան հետևելը։ Ես չեմ ատում Արմանին, պարզապես կգերադասեի, որ նրան լավ դաս տան, քան տեսնել, թե ինչպես է նա պարտերում վերևից դիրք զբաղեցնում և հաղթում։ Բայց եթե նա նոկաուտի ենթարկի Ռուֆիին, ես նույնպես շատ երջանիկ կլինեմ»,- Գեյջիի խոսքերն է մեջբերում ActuMMA պարբերականը։
Հիշեցնենք, որ Ծառուկյան – Ռուֆի դիմակայությունը կլինի սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայանալիք UFC 331 մրցաշարի երկրորդ գլխավոր (co-main event) մենամարտը։


