հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի պատմության ամենաատելի պաշտոնյան՝ Սերժիկը,  համարձակվել է խոսել իմ մասին. Խաչատուր Սուքիասյան

Հայաստանի պատմության ամենաատելի պաշտոնյան՝ Սերժիկը, համարձակվել է խոսել իմ մասին. Խաչատուր Սուքիասյան

Հայաստանի պատմության ամենաատելի պաշտոնյան՝ Սերժիկը, ում հայ ժողովուրդը մեկ մարդու նման դուրս շպրտեց իր աշխատասենյակից և այդ ամենը վերածեց տոնախմբության, այսօր համարձակվել է խոսել իմ մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորի թեկնածու (ՔՊԿ) Խաչատուր Սուքիասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Առաջինը` ես օլիգարխ չեմ։ Ես և իմ ընտանիքը տարիներ շարունակ զբաղվել ենք գործարարությամբ, դեռեւս գորբաչովյան տարիներից, երբ արդեն իրավունքը կար, կարող էինք զբաղվել ազատ բիզնեսով։ Այդ մասին գիտի յուրաքանչյուր երևանցի։ Իսկ այ օլիգարխը դու և քո հարազատներն էիք, որ օգտագործելով պետական լծակները` շատ գործարարներից, այդ թվում ինձնից, բիզնես էիք խլում։

Թշվա´ռ, մենք հիշում ենք, թե ով էիր դու 90-ական թվականներին, ինչ ունեիր և ինչպես հարստացար։ Այդ ամենը բոլորիս աչքի առաջ է։

Սերժիկ, ատելիի մասին խոսելուց առաջ հիշի´ր քեզ 2018 թվականին։ Հիշի´ր մարդկանց խանդավառված դեմքերը, երբ քեզ վռնդում էին, հիշի´ր քո հեռացման առիթով համամարդկային քեֆ-ուրախությունները, նայի´ր քեզ հայելու մեջ ու կտեսնես թե ով է Հայաստանում ամենաատելին։

Օլիգարխը դու էիր, երբ պետական լծակները քո ձեռքում էին, ու դու եւ քո հարազատները հարստանում էիք երկրաչափական պրոգրեսիայով՛՛։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանն ասել էր. ՛՛Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ բյուրեղյա մաքուր՛՛:

 

 

  • Կիսվել: