ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ բյուրեղյա մաքուր. Սերժ Սարգսյան

Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ բյուրեղյա մաքուր. Սերժ Սարգսյան

Նրանք իշխանության եկան թեզերով, որ Հայաստանը թալանում են, որ Հայաստանը կառավարում են օլիգարխները, և Հայաստանում աղքատություն կա, քանի որ Հայաստանում կան հարուստներ. հիմար թեզեր, որոնք շատերին դուր են գալիս: Բայց ի՞նչ տեղի ունեցավ, անցավ որոշ ժամանակ, և այս մարդը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան, կան խոշոր սեփականատերեր: Այս մասին այսօր Վայոց ձորում ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մե՞նք ենք թալանչի, թե՞ իրենք, անցել է շուրջ 3 տարի, որևէ թալանի լուրջ դեպք բացահայտված չէ, իսկ իշխանափոխությունից հետո կտեսնեք, թե ինչքան ժամանակ է պետք լինելու նոր իշխանություններին՝ թալանչիներին բացահայտելու համար: Տեսաք, թե ինչ տեղի ունեցավ կազինոների հետ, քար լռություն և ոչ մի փաստ, ու գալու է ժամանակը, որ այդ կազինոների մասին ասած ստերը մտցնելու ենք իր բերանը, դրանում կարող եք չկասկածել՛՛:

Սարգսյանի խոսքով՝ երեք տարիների ընթացքում  թալանի մասին բազմաթիվ դեպքեր և փաստեր են հրապարակվել, բայց այդ մասին պետությունը բացատրություններ չի տվել, եղել է քար լռություն անգամ այն դեպքում, երբ ես ասել եմ՝ պետությունը շրջանցելով՝ ՊՆ-ն թանկ զենքեր է գնել:

Նա նշեց. ՛՛Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ բյուրեղյա մաքուր, անկաշառ, իմքայլականների 5-րդ համարը: Այստեղ կան տարիքով մարդիկ, ովքեր կհիշեն, թե ով Հայաստանում ով սկիզբ դրեց թալանին, թիվ մեկ օլիգարխը ով է և ով վարկաբեկեց բիզնեսմենի բարի անունը, բայց այստեղ խոսքս Գռզոյի մասին չէ, խոսքը կապիտուլյանտի մասին է, հիմա թալանչիները մե՞նք ենք, թե՞ իրենք՛՛:

 

  • Կիսվել: