ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել. Սարգսյան

Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել. Սարգսյան

Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել: Այս մասին այսօր Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանական շրջանակներից հնչում են Հայոց ցեղասպանությունն ուրացող հայտարարություններ։

Սարգսյանը նաև հավելեց, որ ապրիլի 24-ին, կհրապարակվի իր հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշաատակի օրվա կապակցությամբ, որտեղ, ըստ նրա, ամեն ինչ ասված ու շարադրված կլինի։

Անդրադառնելով Տավուշի մարզում իրավիճակին՝Սարգսյանը նշեց․ «Տրամաբանության նշույլ անգամ չկա Տավուշում կատարվելիքին։ Բազմաթիվ անգամ ասել եմ՝ իրատեսական եմ համարում, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ամենահասանելի ճանապարհը անվստահություն հայտնելն է։ Նրա խոսքով՝ անվստահություն հայտնելու ժամանակն էլ է գալու։

՛՛Պատիվը ունեմ՛՛-ը կամ երկու խմբակցություն միասին չեն կարող դա անել, պետք է ապահովեք հասարակական ճնշումը՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: