հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Հայաստան» դաշինքը ԿԸՀ-ին կոչ է անում արձագանքել Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բռնության կոչերին

«Հայաստան» դաշինքը ԿԸՀ-ին կոչ է անում արձագանքել Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բռնության կոչերին

Այսօր Վայքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմեց Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ կոչ անելով արձագանքել ժողովրդի նկատմամբ բռնություն գործադրելու Նիկոլ Փաշինյանի կոչերին: 

Նա հիշեցրեց, որ «Հայաստան» դաշինքը չի պատրաստվում մեկնաբանել Փաշինյանի գործողությունները, բայց կարող է մատնանշել խախտումների դեպքում գործողությունների անհրաժեշտությունը:

Սաղաթելյանը խոսեց նաև իրենց քաղաքական թիմի նպատակների մասին և ասաց, որ իշխանության գալու դեպքում իրենք երեք տարվա ընթացքում երեք մլրդ դոլարի ներդրում կապահովեն: Նա նշեց, որ կվերականգնեն բանակը, գյուղատնտեսության նախարարությունը, կիրականացնեն կրթության լիարժեք բարեփոխում և կապահովեն արժանապատիվ խաղաղություն:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ընտրություններից հետո քաղաքական ու քաղաքացիական վենդետաներ են լինելու: Նա պարզաբանել էր, սակայն, որ խոսքը ոչ թե ֆիզկական բռնության մասին է, այլ քաղաքական դիրքորոշումների:

  • Կիսվել: