Քննարկել են ՀՀ-Վրաստան միջխորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր
Մայիսի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Կախա Օքրոջանաշվիլիի հետ։
Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: