երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գրենլանդիայում վերջին 70 տարվա ընթացքում առաջին անգամ անձրև է տեղացել

Գրենլանդիայում վերջին 70 տարվա ընթացքում առաջին անգամ անձրև է տեղացել

Անոմալ երևույթ է գրանցվել Գրենլանդիայի սառցադաշտերում անցած հանգստյան օրերին: Ջերմաստիճանը բարձրացել է զրո աստիճանից՝ երրորդ անգամ վերջին մեկ տասնամյակում, ու անձրև է տեղացել՝ առաջին անգամ 1950-ին սկսված հետևողական ուսումնասիրությունների ընթացքում: Գրենլանդիայի սառցե մակերեսին յոթ միլիարդ տոննա ջուր է թափվել՝ առաջացնելով սառույցի ռեկորդային քանակությամբ կորուստ, որը յոթ անգամ գերազանցել է տարեկան նորման՝ հաղորդում է CNN-ը:

Հայտնի է նաև, որ անոմալ տեղումներ են գրանցվել ամերիկյան Summit գիտական ​​կայանի վրա, որը գտնվում է Գրենլանդիայի սառցաբեկորի ամենաբարձր կետում:

«Վերջին 10 տարվա ընթացքում տեղի ունեցած եղանակային երևույթների, այդ թվում՝ հալոցքի, ուժեղ քամիների, այժմ նաև անձրևների աճը նորմայից բարձր է»,- ասել են գիտնականները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Գրենլանդիայում սառույցի հալոցքի արագությունը 1992-ից մինչև 2018 թվականը աճել է յոթ անգամ, ինչի հետևանքով XXI դարի վերջին, կղզուց հալված ջրի պատճառով, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 7 սանտիմետրով:

  • Կիսվել: