ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ղարաբաղում ողբերգությունը չի ավարտվի, քանի դեռ մարդիկ մնում են գերության մեջ. Ֆրանսիայի պատվիրակը՝ ԵԽԽՎ-ում

Ղարաբաղում ողբերգությունը չի ավարտվի, քանի դեռ մարդիկ մնում են գերության մեջ. Ֆրանսիայի պատվիրակը՝ ԵԽԽՎ-ում

Ղարաբաղում ողբերգությունը չի ավարտվի, քանի դեռ մարդիկ մնում են գերության մեջ: Այս մասին, ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, ասաց Ֆրանսիայի պատվիրակ Ալեքսանդրա Լուիսը:

Նա, մասնավորապես, նշց. «Մենք չպետք է սահմանափակվենք դեկլարացիաներով: 2020 թվականի նոյեմբերին բոլոր ռազմագերիների ազատման պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հայաստանը հարգել է այս պայմանավորվածությունը, սակայն Ադրբեջանը հրաժարվել է ազատ արձակել շուրջ 200 հայ ռազմագերիների: Սա միջազգային իրավունքի, մասնավորապես Ժնեւյան կոնվենցիայի ակնհայտ խախտում է»:
 
Ըստ Լուիսի՝ Ադրբեջանը հայտարարում է, որ այդ մարդիկ գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո, հետեւաբար նրանք «ահաբեկիչներ» են, բայց «այդ մարդիկ ռազմագերիներ են, եւ նրանք պետք է վերադարձվեն հայրենիք»:
 
Նա նշեց. «Նրանք, ամենայն հավանականությամբ, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի: Մենք տեսել ենք Amnesty International-ի կողմից հրապարակված տեսանյութերը: ՄԻԵԴ-ը տեղեկատվություն է խնդրել կալանքի պայմանների վերաբերյալ եւ պատասխան չի ստացել: Սա նույնպես կասկածներ է առաջացնում»:

  • Կիսվել: