ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Եվրանեսթ ԽՎ-ում բոլորը, բացի ադրբեջանցի պատգամավորից, հոտնկայս հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Եվրանեսթ ԽՎ-ում բոլորը, բացի ադրբեջանցի պատգամավորից, հոտնկայս հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության առաջարկով բոլորը հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ինչպես իր էջում գրում է ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ բոլորը միահամուռ ոտքի են կանգնել՝ հայկական պատվիրակության առաջարկով, բացի մեկ ադրբեջանցի պատգամավորից:

Հիշեցնենք, որ այսօր Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման միջազգային օրն է:

  • Կիսվել: